Հարաբերություններ սկսելուց կարճ ժամանակ անց սկսում են առաջին դժվարությունները։ Եթե ժամանակին կանգ չառնել և չվերանայել սեփական վարքը, ապա հնարավոր է հեշտորեն միայնակ մնալ։ Գույություն ունեն մի շարք սխալներ, որոնք զույգերը անում են միյնաց հանդեպ։
Սխալ № 1 Անառողջ էգոիզմ
Զուգընկերը միշտ էգոիզմ է դրսևորում։ Նա անում է այնպես ինչպես իրեն է պետք և հաշվի չի առնում ոչ զգացմունք, ոչ էլ զուգընկերոջ ցանկություն։ Բնական է վերջինիս այդ վերաբերմունքը դուր չի գա և ուշ թե շուտ դա կհանգեցնի վիճաբանության։ Իսկ եթե այդպիսի վերաբերմունքը անընդհատ շարունակվի, ապա հնարավոր է, որ այն տանի բաժանման։
Սխալ № 2 Դժգոհություն
Ինչքան էլ որ չարչարվի իր զուգընկերոջը բավարարելու համար, նա միշտ դժգոհ է։ Վատ է նայում, վատ է հագնվում, ասում է այն ինչ-որ պետք չէ և սխալ ժամանակին և այդպես շարունակ։ Այսպիսի վերաբերմունքը բոլորին էլ կարող է հանել հունից։
Սխալ № 3 Անձնական սահմանների խախտում
Յուրաքանչյու մարդու հարկավոր է անձնական տարածք և ժամանակ, ինչպես նաև վայր՝ որտեղ նա կարող է իրեն հանգիստ և հարմարավետ զգալ։ Առանց հարցնել այս տարածք ներխուժելով հնարավոր է լրջորեն փչացնիել հարաբերությունները ընտրյալի հետ։ Զուգընկերոջ անձնական իրերը առանց հարցնելու նույնպես վերցնել պետք չէ, քանի որ շատերին այսպիսի վերաբերմունքը դուր չի գալիս։
Սխալ № 4 Քծիպություն
Քծիպությունը ոչ ոքի չի գեղեցկացնում և այն ավելի վիրավորական է երբ դրսևորվում է սիրելի էակի կողմից։ Եթե նա չի ցանկանում զոհաբերել իր ժամանակը, գումարը կամ զգացմունքները հանուն իր զուգընկերոջ, ապա դա կհանգեցնի հարաբերությունների շատ լուրջ վնասման։
Սխալ № 5 Անշնորհակալություն և անուշադրություն
Զուգընկերոջ հանդեպ բարին գործելով կամ նրան դրական էմոցիաներ փոխանցելով ու նրա մասին հոգ տանելով, մարդը ցանկանում է փոխարենը ստանալ հասարակ երախտագիտություն։ Հարաբերություններում շատ կարևոր է կարողանալ երախտապարտ լինել, քանի որ բոլորն էլ ցանկանում են տեսնել, որ կարևոր են իրենց սիրելիի համար։ Երախտագիտությունը համարվում է ամուր հարաբերությունների հիմքը։ Ուշադրության պակասը նույնպես շատ կարևոր է և կործանարար, քանի որ մարդու մոտ առաջացնում էվիրավորանք և հիասթափություն։ Ուշադրության փոքրիկ նշաններ կարող են հանդիսանալ համբույրը՝ հանդիպման ժամանակ, ծաղկեփունջը, գրկախառնվելը և այլն։ Այս երկու որակների բացակայությունը կարող է տխուր հետևանքներ ունենալ և տառապանքի պատճառ դառնալ։