Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է տեսահոլովակով, որում հայ երգչուհի Մաշա Մնջոյանը կատարում է Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից մեկը՝ հայկական երաժշտական գործիքների հնչյունների ներքո:
Նարենդրա Մոդին տեսահոլովակին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հիանալի է երգում Մաշա Մնջոյանը: Բաց մի թողեք Խոր Վիրապ եկեղեցու և Արարատ լեռան հիանալի համապատկերը: Օգտագործվել են նաև տեղական ազգային գործիքներ դուդուկն ու բլուլը»:
Երգը, որը կատարում է Մաշա Մնջոյանը, Մահաթմա Գանդիի ամենասիրած երգերից է: Մահաթմա Գանդիի ծննդյան 150 ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Հնդկաստանի կառավարությունը նախաձեռնել է աշխարհի 100-ից ավել երկրների երգիչների կողմից իրենց լեզուներով և ազգային երաժշտական գործիքներով երգի ձայնագրումը: Այդ բոլոր լեզուներով երգի կատարաումները մեկ տեսահոլովակով ցուցադրվել է Հնդկաստանի հեռուսատեսությամբ հոկտեմբերի 2-ին: Մահաթմա Գանդիի ծննդյան 150 ամյակը լրանում է 2019թ. հոկտեմբերի 2-ին: Երգի ձայնագրությունը իրականացվել է Հնդկաստանի դեսպանության հովանու ներքո: