Գաղտնի կազմակերպությունների և այսպես կոչված «հետաքրքրության ակումբների» պատմությունը սկսում է դարերի խորքից։ Ցանկացած անհայտ երևույթ ավանդաբար առաջացնում է մի շարք հակասական կարծիքներ և  ենթադրություններ։ Գաղտնի կազմակերպությունները տարածված են եղել և հիմա էլ տարածված են ամբողջ աշխարհով մեկ։

Այստեղ Ձեզ կներկայացնենք Եվրոպայում ամենամեծ տարածում գտած կազմակերպությունները։

Իլյումինատներ
 

Այս կազմակերպությունը ԶԼՄ-ների, գրականության և կինոմատոգրաֆիաի կողմից ամենաշատ անդրադարձվող գաղտնի կազմակերպություններից է։ Հիմա շատերը այս կազմակերպությունը դիտարկում են, որպես միֆային երևույթ։ Սակայն պատմական տվյալները ցույց են տալիս, որ 18-րդ դարի վերջում Գերմանիայում գործում էր այսպիսի գաղտնի կազմակերպություն, որի անդամները առանձնանում էին իրենց ռադիկալ հայացքներով։ Նրանց են վերագրվում Ֆրանսիական Մեծ հեղափոխության և Ռուսական Հոկտեմբերյան հեղափոխության հրահրումը։ Կան նաև կարծիքներ, որ հենց իլյումինատներն են հիմնադրել ԱՄՆ-ը։ Տարբեր ժամանակաշրջանում կազմակերպության անդամներ են եղել Գյոթեն, Ուինսթոն Չերչիլը, Բարակ Օբաման, Բուշերի ընտանքիը և այլ հայտնի մարդիկ։

Պատմական փաստերց ելնելով այս կազմակերպությունը շատ կարճ կյանք է ունեցել։ Սակայն մի շարք կարծիքների համաձայն իլյումինատները հիմա էլ են շարունակում իրենց գործունեությունը և ստվերից ուղորդում են երկիր մոլորակի ճակատագիրը։  

Արևելյան տամպլիերների կազմակերպություն

Այս կազմակերպության հիմնադիրը համարվում է 20-րդ դարում հայտնի սատանիստ և օկուլիստ Ալիստեր Կրոուլին։ Այս կազմակերպության անդամների կողմից լայնորեն օգտագործվում էր Էզոտերիա՝ գիտակցության վիճակը փոխելու և կեցության այլ մակարդակ տեղափոխվելու համար։

 

Հիմնադիր Կրուլիի հեղինակության աճի հետ մեկտեղ, կազմակերպությունը իր կողմ էր գրավում նորանոր անդամների ամբողջ աշխարհով մեկ։ Սրա պատճառով կազմակերպությունը դադարեց գաղտնի լինելուց, սակայն եթե հավատանք լուրերին ապա սա մարտավարական քայլ էր հետևորդների բանակը ավելացնելու համար։

Բիլդեբերգյան ակումբ

Այս կազմակերպության հիմնադիրի անունը դժվար է ասել, սակայն նրա անդամները ծանոթ են բոլորին։ Շշուկների համաձայն ակումբի անդամներ են Իսպանիայի և Նիդերլանդների թագավորական ընտանիքի անդամները, եվրոպական և ամերիկյան ձեռնարկատերեր, համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս էլիտար ակումբ կարելի է անդամագրվել միայն անդամներից մեկի հրավերով։

Ակումբի գլխավոր նպատակը ի սկզբանե Եվրոպայում ամերիկյան մշակույթի տարածման դեմ պայքարելն էր, սակայն ժամանակի հետ նրանց ռադիկալ գաղափարներն փոխվեցին ավելի մարդասիրականով։ Սակայն քանի-որ ակումբը համարվում է խիստ գաղտնի, իսկ հանդիպումները տեղի են ունենում խիստ հսկողության պայմաններում, նրանց են վերագրվում մի շարք համաշխարհային դավադրություններ։ Հաճախ ակումբը անվանում են անգամ Համաշխարհային Միասնական Կառավարություն։

 

Մասոնական օթյակ

Մասոնական օթյակը ամենահայտնի և ամենահակասական գաղտնի կազմակերպություններից մեկն է համաշխարհային պատմության մեջ։ Տարբեր վկայությունների համաձայն մասոններ են եղել Ուինսթոն Չերչիլը, Հենրի Ֆորդը, Բենջամին Ֆրանկլինը, Մարկ Տվենը և այլ հայտնի մարդիկ։

Պաշտոնական տեղեկության համաձայն մասոնական օթյակը ստեղծվել է 1717թ-ին։ Սակայն որոշ պատմական տվյալների համաձայն արդեն 14-րդ դարում կազմակերպությունը գոյություն է ունեցել։ Այսօրվա դրությամբ կազմակերպությունը ամբողջ աշխարհով մեկ ունի ավելի քան 5մլն. հետևորդ։ Այս կազմակերպության ամենամեծ հակառակորդը համարվում է եկեղեցին։

Ինչպես և շատ այլ կազմակերպություններում այստեղ նույնպես անդամագրումը հնարավոր է միայն անդամներից մեկի հրավերով և հատուկ ծիսակարգ անցնելով։