Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանի  Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա բնության գրկում է, կրում է սեւ, երկարափեշ զգեստ, իսկ լուսանկարին կից կատարել է հետեւյալ գրառումը․

«Ես ու դու... հղկվեցինք ժամանակի ու տարածության մեջ՝ իրար ձգտելով, իրար վանելով կամ իրար հերքելով, հղկվեցինք ԻՐԱՐՈՎ ու իրար համար... Քամիներին սանձեցինք՝ իրար այդպես էլ չկարողացանք, ժայռերը արմատախիլ արեցինք հողմի պես, իրար այդպես էլ չտեղաշարժեցինք, Մոլորակը շեղեցինք ուղեծրից՝ մենք մնացինք անսասան... որովհետև երկուսս էլ տեղում էինք. իրար Սրտում։

Ես և դու՝ մի ամբողջ Մենք ենք, իսկ ամբողջը չի մասնատվում, չի սասանվում ու չի կոտրվում, նույնիսկ եթե երերում է։ ...Ժամանակի ու տարածության մեջ մենք հղկեցինք իրար...ՍԻՐՈՎ...)

Հ.Գ. այս խոսքը հանդիսատեսինն է, արտիստինն է, կամ պարզապես Սիրող սրտինն է»։