Մի քանի օր առաջ ամբողջ Ֆրանսիայում սուգ էր. երկիրը հրաժեշտ էր տալիս լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Սակայն, չնայած տխուր իրադարձություններին, Փարիզում մշակութային կյանքը չի դադարում: Օրերս Փարիզի Մեծ պալատում բացվեց իսպանացի նկարիչ և քանդակագործ Ջոան Միրոյի ցուցահանդեսը:

 

Միջոցառմանը ներկա էին Իսպանիայի 50-ամյա թագավոր Փիլիպ VI-ը և նրա նրբաճաշակ կինը՝ 46-ամյա թագուհի Լետիցիան։ Փարիզում արքայական զույգին ընդունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը` Բրիջիթը։

Լետիցիա թագուհին արարողությանը ներկայացել էր Delpozo բրենդի զգեստով, իսկ ահա Ֆրանսիայի Առաջին տիկինը նախապատվությունը տվել էր Louis Vuitton բրենդին։