Եթե դուք ունեք աշխատանք, հոբբի, որը սիրով եք կատարում, այն ձեզ ոգեշնչում է, երջանկացնում, ուրեմն դուք պարզապես հաջողակ եք: Դուք գտել եք ձեր առաքելությունն այս կյանքում: Շատերի համար սա մեծ խնդիր է: Մի ամբողջ կյանք մենք կարող ենք անտեղի վատնել, քանի որ ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ չենք հասկանում, թե ինչ ենք ուզում, ինչից ենք մեզ լավ զգում, ինչն է մեզ ստիպում ապրել: Մի թողեք, որ կյանքն անցնի ձեր կողքով, վայելեք այն, իսկ դրա համար նախ անհրաժեշտ է հասկանալ ինքդ քեզ:
Ինքնառեալիզացման ճանապարհին…
Որոշեք ձեր թույլ և ուժեղ կոմերը: Կան բաներ, որոնք դուք անում եք ոչ թե լավ, այլ գերազանց: Եվ դա պատահական չէ, քանի որ դա ձեզ դուր է գալիս: Ինչն է ձեզ հաճույք պատճառում և ինչով կզբաղվեիք դուք անգամ առանց գումարի: Ունե՞ք հոբբի:
Հիշեք ձեր մանկական երազանքները, անգամ եթե դուք պատրաստվում էիք բալետի պարուհի դառնալ կամ կրկեսում աշխատել: Յուրաքանչյուր հիշողություն կարող է գտնել ձեր իրական ցանկությունների բանալին: Խոսեք այն մարդկանց հետ, ովքեր լավ են ճանաչում ձեզ:
Պետք չէ վախենալ հարմարավետության զոնայից դուրս գալուց: Սիրելի ճահիճը, ինչքան էլ մենք բողոքենք նրանից, մնում է հարմարավետ: Բայց որպեսզի աճեք և առաջ գնաք, անհրաժեշտ է համարձակություն՝ դուրս գալու այդ հարմարավետ, բայց ոչինչ չտվող ճահճից:
Մոտիվացիան աննկարագրելի մեծ կարևորություն ունի: Դուք պետք է գիտակցության մեջ պահեք ուրախության պահերը, որոնք ապրում եք ձեր սիրելի գործն անելիս: Անել այն, ինչ Ձեզ դուր է գալիս, նշանակում է լինել ազատ:
Մի դադարեք սովորել և փորձարկել: Որպեսզի գտնեք ձեր առաքելությունը, դուք պետք է անընդհատ նոր բաներ փորձեք: Տարբեր մոտեցումներ, նոր գիտություններ ուսումնասիրեք, նոր զբաղմունքներ գտեք ձեզ համար:
Երբ մենք զբաղված ենք սիրելի աշխատանքով, ժամանակը թռչում է աննկատ: Գաղափարները կարծես օդից են ընկնում մեզ վրա, ոգեշնչման աղբյուրներն ինքնըստինքյան շատանում են, մենք գիտակից կյանք ենք ապրում: