Ամերիկյան Green Day փոփ-փանք խմբի ղեկավար Ջո Արմսթրոնգը Շեքսպիրի «Մեծ աղմուկ ոչնչից» պիեսի հարմարեցված տարբերակի բեմադրման համար երաժշտություն կգրի:
Ըստ The New York Times-ի, «Այս թղթե փամփուշտները» ներկայացումը բեմադրելու է ԱՄՆ Քոնեքտիկուտի նահանգի Նյու Հեվըն քաղաքի Յեյլի թատրոնը: Պիեսը պատմում է լիվերպուլցի երաժիշտների մասին, ովքեր փորձում են հաղթահարել լոնդոնյան երաժշտական մագնատների ճնշումները: Ներկայացման սցենարը գրել է դրամատուրգ Ռոլին Ջոնսը, իսկ որպես ռեժիսոր հանդես է գալու Ջեքսոն Գեյը: Պրեմիերան նախանշված է 2014 թվականի մարտին:
Հիշեցնենք, որ Բիլլի Ջո Արմսթրոնգը 2004 թվականին հեղինակեց «Ամերիկյան ապուշը» մյուզիքլը՝ ստեղծված Green Day-ի 2004 թվականի «American Idiot» ալբոմի մոտիվներով: