Հայտնի թոփ-մոդել Միրանդա Քերրն ավտոմեքենայով լուրջ վթարի է
ենթարկվել և վնասել է ողնաշարը:
Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը, Միրանդա Քերրի
ավտոմեքենան բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որի վարորդը չի
կարողացել կառավարել այն: Վերջինս այժմ կալանավորված է։
Ավելի ուշ մամուլի ներկայացուցիչները նկատել են, որ Քերրը հատուկ
բանդաժով է, որը նա հմտորեն թաքցրել է գլխաշորի տակ: «Նա
ցավեր ունի վնասվածքի պատճառով: Բայց մենք ուրախ ենք, որ
վնասվածքն ավելի լուրջ չէ»,- նշել է աստղի մամլո-քարտուղարը: