ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով` այսօր երեկոյան Հայաստան կժամանի պոկերի հայազգի արքան՝ Դեն Բիլզերյանը։

Դենը ծնվել է1980թ. դեկտեմբերի 7-ին Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում։ Բիլզերյանը ծագումով հայ ամերիկացի վենչուրային ներդրող է, դերասան, հայտնի պոկեր խաղացող: Վարում է էքստրավագանտ կյանք: Պրոֆեսիոնալ պոկերում Դենը զգալի հաջողության է հասել 2009 թվականին «World Series of Poker»-ի ժամանակ: Նա խաղացել է հեռուստատեսային շոուի 6 էպիզոդներում՝ նվիրված այդ առաջնությանը: Նաև Victory Poker-ի հիմնադիրներից մեկն է: Նա 2010թ. պոկերային Bluff ամսագրի կողմից Twitter-ում անվանվեց ամենածիծաղելի խաղացողներից մեկը:

 

Բիլզերյանը հայտնի է բարձր խաղադրույքներ կատարելով: Աշխարհում ամենահաջողակ թղթախաղ խաղացողներից մեկը զենքերի, շքեղ ավտոմեքենաների, աղջիկների ու դոլարների լուսանկարներով ողողել իր Instagram-ը՝ շատ հաճախ շարժելով որշ մարդկանց նախանձը, որոշների սուր քննադատությանն արժանանալով:

Հայազգի պոկերի արքան իր շքեղ կյանքի մանրամասներով ողողում է սոցցանցերը՝ Facebook, Instagram, Twitter: Նրա հետրորդների թիվնի ինստագրամյան էջում 10.3 մլն-ից ավելին է: