ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և իր կնոջ՝ Մելանյայի աշխատանքային այցը Եվրոպա շարունակվում է։ Երեկ՝ հուլիսի 12-ին, նրանք Բրյուսելում մասնակցել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների համար կազմակերպված կոկտեյլային խնջույքին։
Գագաթնաժողովից հետո Դոնալդ-Մելանյա Թրամփներն աշխատանքային այցով մեկնել են Մեծ Բրիտանիա։ Նրանց դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, ինչպես միշտ, հմայել է իր գեղեցկությամբ ու ոճային ընտրությամբ։ Հատուկ այս առիթով Մելանյա Թրամփը կրել է դիզայներ Ջ.Մենդելի հեղինակած դեղին շիֆոնե զգեստը: