Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել նորաձևության բլոգեր, նկարիչ ու դիզայներ Արմեն Երիցյանի հետ:Լուսանկարին կից դերասանուհին գրել է.

 

«Վերջերս պարզեցի, որ մարդկանց մեծ մասին բարկացնում է գեղեցկությունն ու մարդու տարբեր լինելը... ցավալի բացահայտում էր... Ինձ՝ ընդհակառակն, հիացնում է։ Դրա համա՛ր էլ սկզբունք ու խիզախություն է պետք։ Արմենը գեղեցկություն է ստեղծում, ու չի վախենում տարբեր լինելուց»։