Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով այս օրերին գտնվում էր արտերկրում, վերադարձել է Հայաստան, որպեսզի միանա հայրենակիցներին՝ իշխանությունների դեմ մղվող պայքարում։ Այս մասին Իվետան տեղեկացնում է Ինստագրամի իր էջում․

 

Ես արդեն Հայաստանում եմ։ Վերադարձա, քանի որ անտանելի էր հեռավորությունից հետեւել, թե ինչպես է քո ու ողջ ազգաբնակչության համար պայքարում մարդկանց ահռելի մի բազմություն, իսկ դու առավելագույնն ինչ կարողանում ես անել ելույթներիդ արանքում համակարգչի էկրանի առջեւ նստելն ու իրադարձությունների զարգացումներին հետեւելն է։


Ես արդեն այստեղ եմ ու այսօր երեկոյան կմիանամ իմ հայրենակիցներին, իսկ դրա համար մի քանի պատճառ ունեմ.
Մեր հայրենիքը ժողովրդինն է. սա փաստ պետք է լինի բոլորի եւ յուրաքանչյուրի համար։
Ժամանակները փոխվել են, իսկ նոր «դարը» արդարության եւ խաղաղության նորովի գիտակցմամբ պետք է առանձնանա։


Ու հավատացեք կարեւոր չէ, թե ով կղեկավարի երկիրը, գլխավորն այն է, որ տվյալ անձն անսահման սիրի իր երկիրն ու ժողովրդին, առաջնորդվի արդարամտությամբ։
Սա այսօրվա գլխավոր հրամայականն է։