Դերասանուհի Էլեն Ասատրյանը Ինստագրամի իր էջում կիսվել է ցույցին մասնակցության իր լուսանկարով, որին կից նաև կոչով դիմել է կարգազանց վարորդներին․
«Հարգելի վարորդներ,ես հասկանում եմ Ձեզ ու կիսում Ձեր ուրախությունը։Գովելի է,որ միախմբված ենք ու երբեմն էմոցիաների մեծ պաշարը դրդում է «խենթանալ»։Այսօր ցույցի ժամանակ Ն. Փաշինյանն անձամբ խնդրեց ու հորդորեց պահպանել երթևեկության կանոնները։
Մենք պետք է գործենք խաղաղ ու դիվանագիտորեն։Անկարգություններն ուրախացնում են մեր հակառակորդին։Այսպիսով խնդրում եմ մի՛ հանեք Ձեր մեքենայի պետ. համարանիշերն ու մի՛ փակեք դրանք։
Մեքենան վարելիս դուրս մի եկեք հանդիպակած գոտի,դա շատ վտանգավոր է։Ես ինքս վարորդ եմ ու ուզում եմ երթևեկել խաղաղ ու անվնաս պայմաններում։
Մեր «նոր» Հայաստանում թող որ այլևս չլինեն կորուստներ։Այս ամենը մեզ սազական չէ։Չէ՞ որ մենք աշխարհում միակ պետությունն ենք,որը գրանցել է հեղափոխություն առանց զոհերի։