Reddit կայքի եւ Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն արտահայտվել է Հայաստանի իրավիճակի մասին: Օհանյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել ու մակագրել. «Երեւան իմ վերջին այցելությունից հետո ցնցող տեսարան է:

 

TUMO կենտրոնում հետազոտողների ու ստեղծագոծողների նոր սերունդ է: Երեք տարի անց հայ երիտասարդները կազմակերպում են խաղաղ շարժում՝ մասնակիցների աննախադեպ թվով: Իմ եղբայրներ եւ քույրեր, ձեր մասին եմ մտածում, զգույշ եղեք:

 

Անհամբեր եմ՝ այս ամռանը վերադառնալու»,- լուսանկարը մակագրել է Ալեքսիսը: