Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին է անդրադարձել ՌԴ-ում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը: Նա իր Instagram-ում ցույցերից մի կադր է հրապարակել և գրել.
«Շատ եմ ցավում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում հիմա իմ Հայաստանում: Այնպես եմ ցավում քաղաքացիների համար... Ամենասարսափելին այն է, որ մենք ոչնչով չենք կարող օգնել... Ես ամեն առավոտ արթնանաում եմ այն մտքով, թե ինչ կարող եմ անել, որպեսզի խաղաղ քաղաքացիները չտանջվեն... և պատասխան չեմ գտնում:
Ես գլուխ չեմ հանում քաղաքականությունից և ատում եմ քաղաքական գրառումներն այնպիսիններից, ինչպիսին ես եմ, որոնք ոչինչ չգիտեն այդ ամենի մասին... Բայց ես պարզապես չէի կարող լռել:
Իմ հարազատներ, պինդ կացեք, մենք ձեզ հետ ենք և ցանկանում ենք, որ ամեն ինչ արագ կարգավորվի և արդարությունը վերականգնվի»: