Երեկ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում կայացավ բարեգործական համերգ, որին մասնակցում էին հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Նրանց թվում էին երգչուհիներ Սոֆի Մխեյանն ու Քրիստինե Պեպելյանը, ովքեր համերգի ընթացքում լուսանկարվել են, ինչն էլ համացանցային քննարկումների առիթ է դարձել, քանի որ բոլորին է հայտնի, որ աստղային այս ընկերուհիները տարիներ առաջ կոնֆլիկտ են ունեցել, ինչն էլ պատճառ է դարձել, որ երգչուհիները դադարեցրել են իրենց հետագա շփումը:
Տվյալ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Քրիստինե Պեպելյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Շատ կարևոր ու ճակատագրական մեկնաբանություն է (ծիծաղում է): Մենք միասին համերգի ժամանակ աշխատել ենք և ունենք համատեղ լուսանկար: Չեմ կարծում, որ սա շատ կարևոր ու լուրջ քննարկման թեմա է»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։