Մի անգամ արդեն գրել եմ Սևակ Խանաղյանի արտաքինի մասին, որը հիշեցնում է իսլամական մշակույթի կրող մարդու։ Դրանից հետո այս թեմայով սոցիալական ցանցերում վայնասուն սկսվեց։ Սևակի կողմնակիցները բնականաբար մտածում են, որ Կամիլի ու Մհերի թիմակիցների պատվերով է այս ինֆոն տարածվում, բայց պետք է սովորենք հարցերին նայել ավելի հանգիստ ու ադեկվատ։


Հայաստանում թրաշ պահելը հիմա մոդա է, ու մենք չենք էլ խորանում՝ Սևակը ունի եվրոպական արտաքին, թե մուսուլմանական։ Դրանով չի որոշվում նրա երաժշտական ճաշակը, ձայնն ու երգելու կարողությունը։ Ըստ իս՝ Սևակի բեմական իմիջը, որով նա ներկայացավ Դեպի Եվրատեսիլ նախագծին, շատ անհաջող է․ Բացարձակ չկա տրամաբանություն նրա գլադիատորական ֆորմայի, մուսուլմանական մոլլայի արտաքինի ու մելամաղձոտ հայերեն երգի մեջ։


Հիմա վերադառնանք Եվրատեսիլին․ ի՞նչ մրցույթ է սա․ էստեղ քվեարկում են եվրոպացի ջահելներ, որոնք վախենում են իսլամական աշխարհից, ում համար թրաշով սև մարդիկ տեռորիստի տպավորություն են թողնում։ Մի մտածեք, թե պորտուգալացիք կամ իտալացիք շատ լավ գիտեն, թե որտեղ է Հայաստանը ու ովքեր են էնտեղ ապրում, ոչ էլ գաղափար ունեն, որ մենք առաջին քրիստոնեական ժողովուրդն ենք։


Հետևաբար, եթե ասում ենք, թե Սևակը ունի մուսուլմանի տեսք, չենք ասում, որ նրան վիրավորենք, ընդամենը հուշում ենք, որ պետք է փոխի իր իմիջը, եթե հավակնում է հաղթել այդ մրցույթում։

 

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)