Ոչ այնքան լավ վիճակում գտնվող հայկական շոուբիզնեսը սկսում է արմատներից փտել։
Վերջին երեք ամսում, երբ արդեն մեծ բարձրունքների հասավ «Մի գնա» երգը մեր երգարվեստում իշխող դարձավ Սպիտակցի Հայկոն և նրան շրջապատողները։ Այս չնախատեսված գվարդիան իրար ետևից մեր դատին է ներկայացնում վատ որակի ռաբիզ ու կլկլոցներով լի երգեր ու զուգերգեր, որոնց ներկայացուցիչները ավելի հայտնի են որպես ռաբիզի վառ ներկայացուցիչներ։
Իսկ ահա, թե ինչպես է ռաբիզը «փչացնում» մեր սրտերը։ «Մի գնա» երգը ունեցավ ավելի քան 144 միլիոն դիտում միայմ յութուբյան պաշտոնական էջում։ Դրանից հետո «ծնված» բոլոր անճաշակ երգերը մի քանի օրում միլիոնավոր դիտումներ են ունենում, իսկ այսօր տեսա, որ Տիգրան Ասատրյանի և Սպիտակցի Հայկոյի կողմից մեր սիրված երգերից մեկի ռաբիզային տարբերակը 20 օրում արդեն 5 միլիոն դիտում է ունեցել։
Այս տենդենցը ապացուցելու է գալիս, նոր Ռաբիզը արդեն «գերում է մեր սրտերը և փչացնում այն»։ Պետք է կանգ առնել, սթափվել ու թույլ չտալ ռաբիզին իշխել մեզ։