Մեծ Պահքի ավարտին մնացել է մի քանի օր: NEWS.am STYLE-ն առաջարկում է եւս մեկ ուտեստ՝ կաղամբի կոտլետներ, որը բազմազան կդարձնի պահքի ճաշացանկը:

Բաղադրիչները

• կաղամբ - 0,5 կգ

• աղ

• ցորենի ալյուր – շուրջ 100 գր.

• կարտոֆիլի օսլա - 1 ճաշի գդալ

• սոխ - 1 հատ

• սոդա - 0,5 թեյի գդալ

• բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Սոխը յուղի մեջ տապակել, կաղամբը կտրատել եւ ավելացնել սոխին: Մի փոքր ջուր լցնել եւ կափարիչով ծածկել: Պարբերաբար խառնելով՝ կաղամբը 10 րոպե շոգեխաշել: Այնուհետեւ մի փոքր սառեցնել, հարիչում մանրացնել կամ անցկացնել մսաղացով: Ավելացնել սոդա, ալյուր, օսլա: Գդալով խիտ խմորը խառնել, կոտլետի տեսք տալ եւ տապակել:

Բարի ախորժակ…