Այսօր՝ փետրվարի 14-ին, ծննդյան 57-ամյակն է տոնում դերասան Հրաչյա Հարությունյանը:  Սիրուշոն շնորհավորել է հոր ծննդյան տարեդարձը:

Երգչուհին ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որում Հրաչյա Հարությունյանը խաղում է Սիրուշոյի որդիներից մեկի հետ:

 

Լուսանկարին կից նա գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, հայրիկ... Որքան շատ հարցերում ես դու ինձ համար օրինակելի… տաղանդավոր ու իմաստուն ՊԱՊԱ!»։

 

 

 

A post shared by Sirusho (@sirushoofficial) onFeb 14, 2018 at 1:14am PST