Գաղտնիք չէ, որ Միհրան Ծառուկյանը դեռևս «Հայ սուպերսթար»-ից երկրպագուների մեծ բանակ էր ձեռք բերել: Դեռահասների համար նա դարձել էր նոր կուռք, նույնիսկ այն դեպքում, որ համացանց ասվածը դեռևս չկար, և նրանք իրենց սիրո դրսևորումներն օնլայն տարբերակով չէին կարողանում արտահայտել: Միհրանին սիրում և իրենց սերն արտահայտում էին անձնական եզակի շփումների միջոցով:


Տարիներն անցան, սակայն Միհրանի երկրապագուների քանակը չպակասեց, պարզապես փոխվեց նրան սիրո արտահայտման տարբերակը: Հավատարիմ երկրպագուները, կարծես թե, մրցակցության մեջ են մտել, թե ով իրենց սիրելի երգչի հասցեին ավելի շռայլ կլինի նրա սոցիալական ցանցերի էջերում:


«Սիրունս», «Իմ կյանք», «Գժվում եմ քո համար» «Տաղանդավորս», «Կյանքի կտոր», «Աննման և հմայիչ», «Իմ թագավոր»,- ահա այսպիսի մեկնաբանություններ կարելի է հանդիպել Միհրանի գրեթե յուրաքանչյուր լուսանկարին կից: Երկրպագուներին կարծես չի հետաքրքրում, որ երգիչը կարող է այդ մեկնաբանությունների տարափի մեջ նույնիսկ չնկատել իրենց, նրանք սեր են տալիս' չպահանջելով ոչինչ:


Սիրո խոսքեր ասելուց, բոլոր նկարները հավանության արժանացնելուց բացի, երկրապագուներն այդքանով չեն սահմանափակվում: Նրանք սկսում են նաև իրենց պայքարը` բոլոր հնարավոր «վտանգավոր» կերպարների դեմ: Իսկ էլ ո՞վ կարող է իրենից ավելի մեծ վտանգ ներկայացնել, եթե ոչ մեկ այլ երգիչը և նրա հավատարիմ երկրպագուները:
Այսօր համացանցային պայքարի մեջ են մտել Միհրան Ծառուկյանի և երիտասարդ երգիչ, դերասան Գոշի երկրպագուները: Հավելենք, որ նույն պատկերն է արդեն նաև Գոշի սոցիալական ցանցերի էջերում: Նա, իրավմամբ, ամրապնդում է իր դիրքերը' որպես աղջիկների մերօրյա կուռք:


«Ւմ հրաշք», «Սիմպոս», «Իմ ամենա», «Կյանքս», «Կատարյալս», «Իմ ուժեղ տղա», «Գոշս, Միհրան Ծառուկյանին տվիր, անցար քո գեղեցկությամբ». սրանք էլ Գոշին ուղղված մեկնաբանությունների փոքր հատվածն է: Եվ հենց այստեղից էլ սկսվում է մրցակցությունը:
Երգիչ, դերասանների երկրպագուները սկսում են մենամարտել, թե ում կուռքն է ամենալավը երգում, խաղում: Նրանք համեմատության մեջ են դնում նաև Միհրանի և Գոշի արտաքին տվյալները, վիճում, միմյանց քննադատում' հաճախ մոռանալով, որ Միհրանի և Գոշի միջև համեմատություններ անելուց բացի, փոխադարձ կռվախնձոր թեմայից ոչինչ չեն ստանում:

 

Բացի դրանից` տվյալ պարագայում համեմատությունները նաև տեղին չեն, որովհետև Միհրանը և Գոշը երբեք էլ չեն փորձել համեմատվել կամ առավել ևս` նմանվել միմյանց: Նրանք երկուսն էլ անհատ, տաղանդավոր երգիչներ են, ովքեր ունեն իրենց հստակ ասելիքը, պարզապես Միհրանի դեպքում նա նոր չէ, որ անում է իր առաջին քայլերը:

 

Ինչ վերաբերվում է Գոշին, ապա գաղտնիք չէ, որ կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց ճանաչում ձեռք բերել և հստակ քայլերով գնալ առաջ: Նա երգում է, նկարահանվում է սիթքոմում, իսկ օրեցօր նրա էջի հետևորդների ավելացող քանակը, հավանությունները, նրա հասցեին ուղղված խոսքերը վկայում են միայն այն մասին, որ Գոշին մեծ հաջողություններ են սպասվում:


Մնում է միայն հորդորել երկրապագուներին արհեստականորեն ինտրիգներ չստեղծել և չվիճել միմյանց հետ: