Կարո Հովհաննիսյան եւ Ռիտա Մարգարյան զույգն արդեն մեկ տարի է, ինչ հանրության ուշադրության կենտրոնում է: Զոյգը նշանադրվել էր դեռ անցյալ հունվարին, դատելով նրանց լուսանկարներից' կարծես թե նրանք երջանիկ էին միասին: Սակայն վերջին օրերին նկատելի է, որ Ռիտա Մարգարյանն իր ինստագրամյան էջից հեռացրել է Կարոյի հետ լուսանկարները, որոնք բավականին շատ էին: Ավելին' նկատելի է, որ նրանք նաեւ այլեւս չկան միմյանց հետեւորդների շարքում:

Դատելով նշված փաստերից' կարելի է եզրակացնել, որ Ռիտան եւ Կարոն բաժանվել են: Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ դերասան Կարո Հովհաննիսյանից, ով նշեց.
«Նման բան չկա, մենք չեն բաժանվել»:

 

Իսկ հարցին, թե ինչո՞վ կբացատրի վերոնշյալ հանգամանքները, պատասխանեց.

«Այս պահին զբաղված եմ, այլեւս խոսել չեմ կարող»:

Ավելի ուշ Կարոյի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ Ռիտա Մարգարյանն այժմ գտնվում է Մոսկվայում: