Դերասանուհի Անի Երանյանը փետրվարի 4-ին նշել է ծննդյան տարեդարձը։ Անին բոլորել է 27 տարին, ինչի կապակցությամբ հավաքույթ է կազմակերպել Մոսկվայի ժամանցի կենտրոններից մեկում։
Tert.am Life-ի հետ զրույցում Անին պատմեց, որ ընկերներն իրեն հաճելի անակնկալ են մատուցել տարեդարձից օրեր առաջ, երբ հայտնել են, որ պատրաստվում են տարեդարձի օրը մեկնել Մոսկվա։
«Քանի որ արդեն Մոսկվայում եմ բնակվում, ընկերներս Երևանից եկան ինձ մոտ։ Արդեն ծննդյանս օրը գիտեի, որ իրենք գալու են, դա անակնկալ չէր, բայց անակնկալ էր հենց այն օրը, երբ ասացին, որ գալու են»,– պատմեց դերասանուհին։
Անիի` Երևանից ժամանած ընկերների թվում է եղել նաև ռեժիսոր Ելենա Արշակյանը, որի հետ նրանց մտերմությունը տարիների պատմություն ունի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։