Հումորիստ, երաժիշտ և դերասան Գարիկ Պապոյանը Instagram-ի Story հատվածում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես նա քայլում` արդեն առանց բժիշկների օգնության: «Տուն գնալուս ժամանակը ոնց որ մոտենում ա»,- տեսանյութին կից գրել է Գարիկը:

 

Հիշեցնենք, որ Գարիկ Պապոյանը օրերս է վիրահատվել և այս պահին վերականգնողական փուլ է անցնում:

 

Նրա կինը` Մարիաննա, անդրադառնալով ամուսնու առողջական վիճակին, գրել էր. «Ժողովուրդ, ամուսնուս հետ արդեն ամեն ինչ նորմալ է, սպորտային վնասվածք ուներ, որը տարիների ընթացքում վերաճել էր մեծ խնդրի և ենթակա էր անհապաղ վիրահատության: Փառք Աստծո, ամեն ինչ արդեն կարգին է: Շնորհակալություն անհանգստության համար»: