Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս տարվա «Եվրատեսիլի» նախընտրական փուլի մասնակից Արսեն Գրիգորյանի մարմնավորած Կամիլի կերպարին։ Նա մասնավորապես գրել է.
«Ինձ երբեք չի հետաքրքրել «Եվրատեսիլը», քանի որ իմ երաժշտական ճաշակն այլ է, բայց այս տարի հավակնում է մասնակցել իմ ընկերը՝ Արսեն Գրիգորյանը, ում հետ մեծ ճանապարհ եմ անցել ու անցնում և ում պաշտում եմ որպես ընկեր ու համարում եմ նրան հազվագյուտ արտիստ։
Նա ներկայացնելու է Կամիլի կերպարը, և ինձ՝ որպես մտերիմի, զարմացնում է, թե ինչպես է նա, բիրտ տղամարդկային տեսակ լինելով հանդերձ, վերածվում մոդայի ետևից վազող, քաղքենի մի կնոջ)))))… Ես կարծում եմ՝ այդ զվարճալի երգը, որ նա ներկայացնում է, կզարմացնի եվրոպացիներին, որոնք սպասում են Հայաստանից ողբանվագ տառապանք… Վերջապես մենք կներկայանանք որպես հումոր ունեցող և ուրախ ազգ … Ու այդ դեպքում մենք կպոկվենք մեր տաղտկալի հարևաններից… Ես հավատում եմ այդ հաջողությանը… Արսեն, ես քեզ հետ եմ ))»։