Հեռուստատեսային մի շարք նախագծերից հայտնի Դինա Ավետիսյանին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Այս անգամ հաղորդավարուհին, ով տարիներ առաջ ամուսնացել եւ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, BRAVO.am-ին է տրամադրել տոնական գեղեցիկ ֆոտոշարքը երեխաների հետ, նաեւ խոսել է մայր լինելու հաճույքի, զբաղվածության եւ իր ամենասիրելի Ամանորի մասին:

 

«Երեխաներս սովոր են»

 

Երեխաներիս հետ հաճախ եմ լուսանկարահանման մասնակցում, որովհետեւ կյանքում շատ կարեւոր են դրանք ինձ համար. ցանկացած միջոցառման համար առաջինը հենց նկարահանման հարցն եմ կարգավորում: Տոնական այս ֆոտոշարքը Գոհարիկի ստուդիայում ենք արել, այն մեր ընտանեկան ալբոմի մի մասը կդառնա: Երեխաները հաճախ են նկարվում, դրա համար սովոր են խցիկին: Սկզբում փոքր-ինչ ամաչկոտ էին, հետո բացվեցին, աղջիկս ավելի անկաշկանդ էր, տղաս էլ կրկնօրինակում էր քրոջը:

 

«Փորձում եմ բաց չթողնել»


Դեռ երկու բալիկ ունեմ, բնականաբար, ժամանակիս մեծ մասն իրենց հետ եմ անցկացնում: Տարիները շատ արագ են թռնում, եւ երբ հետո հիշողություններում, տեսանյութերում տեսնում ես՝ ինչքան փոքր էին երեխաները, ինչպես անցավ ժամանակը, կարոտում ես այդ շրջանը, այդ պատճառով փորձում եմ իրենց հետ անցկացնելու պահերը բաց չթողնել եւ տպավորություններիս մեջ ձայնագրել ամեն նոր խոսքը, ամեն նոր քայլը, չարաճճիությունը: Այս տարի առաջին անգամ աղջիկս դպրոց գնաց, եւս մեկ նոր աշխատանք է. միասին պետք է անցնենք դպրոցական առաջին տարիները:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։