Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոր կերպարով է ներկայացել, գրում է The Daily Mail-ը:

 

Սուրբծննդյան տոնի նախօրեին կազմակերպված խնջույքին նա ներկայացել է բաց երկնագույն վարսերով և նույն երանգի հագուստով:

 

37-ամյա հայուհին պատմել է, որ իր վարսահարդարն ավելի քան 13 ժամ աշխատել է նման արդյունք ստանալու համար:

Քիմը խնջույքին գնացել է երկու երեխաների` 4-ամյա Նորթի ու 2-ամյա Սենթի հետ: