2017 թվականը հայկական շոու-բիզնեսի եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար լի էր հարսանիքներով, սակայն եղան նաեւ ամուսնալուծություններ, որոնք նույնպես չվրիպեցին լրատվամիջոցների ուշադրությունից: Ամենից շատ քննարկված բաժանությունները ներկայացնում ենք ստորեւ.
Հասմիկ Պապյան եւ Կոնրադ Կուեյն
«Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի... Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը եւ խուսափել ավելորդ հարցադրումներից: Ավելացնելու ոչինչ չունեմ... »՝ ահա այս գրառմամբ հայտնի օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը հայտնեց, որ 24 տարվա համատեղ կյանքից հետո իր եւ գերմանացի թատերագիր Կոնրադ Կուեյննի ճանապարհները բաժանվել են:
Օլյա Հակոբյան եւ Աբել Աբելյան
Աբել Աբելյանին եւ Օլյա Հակոբյանին հաջողվեց տեւական ժամանակ հանրությունից գաղտնի պահել այն փաստը, որ այլեւս միասին չեն: Նախկին ամուսիններն այսօր էլ նախընտրում են թեմային որեւէ կերպ չանդրադառնալ՝ սահմանափակվելով միայն բաժանության լուրը հաստատելով: Դերասանուհին մեր սիրային բլից հարցերին պատասխանելիս էլ ասել է, թե կարծում է՝ այլեւս ամուսնանալու ցանկություն չի ունենա: Նշենք, որ նրանք երկու որդի ունեն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում ։