Life.panorama.am-ի «Նամակ Ձմեռ պապին» շարքի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Գայանե Ավետիսյանը:

 

«Սիրելի Ձմեռ պապ, ամբողջ կյանքում հավատացել եմ քեզ՝ քո գոյությանը, եւ երբեւէ չեմ դադարի հավատալ, որ ամանորյա հեքիաթը հենց քեզնով է սկսվում: Ուզում եմ՝ ինչպես ամեն տարի, այս տարի եւս Ամանորի գիշերը գաս ու լցնես բոլորի սրտերը, եւ հատկապես այն մարդկանց սրտերը, ովքեր ունեն ջերմության, սիրո, համերաշխության ու ներդաշնակության կարիք: Ուզում եմ, որ սեր տարածես ամբողջ աշխարհում, սեր դեպի ծնող, սեր դեպի հայրենիք, սեր դեպի կենդանիները, սեր դեպի փոքրիկները եւ առհասարակ, սեր ասվածը, որը գնալով պակասում է մեր կյանքում: Չէ որ, եթե կա սեր, բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի: Ուզում եմ, որ բոլոր այն մարդկանց սրտերը, ովքեր միասին չեն, բայց միասին են բաբախում, քո հրաշքով միացնես:

 

Ձմեռ պապ, ուզում եմ, որ ամբողջ աշխարհում եւ հատկապես մեր երկրում լինի բացարձակ խաղաղություն, որ մեր սահմաններին տնկված լինեն ծիրանենիներ՝ որպես խորհրդանիշ, եւ այդուհետ այդ ծիրանենիները պաշտպանեն մեր հայրենիքը, այլ ոչ թե զինվորները:

 

Ուզում եմ, որ կատարես բոլոր փոքրիկների երազանքները, հատկապես, եթե այդ երազանքները կապված են առողջության հետ:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։