Ingredients
- կրեկեր - 10-14 հատ
- սամիթ - 1 կապ
- կաթնաշոռ - 150-200 գր
- լոլիկ չերրի - 6-8 հատ
- ընկույզ - 1 բուռ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 2 ճ/գդ
- ձիթայուղ - 1 ճ/գդ
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակ
- Ամեն ինչ շատ հեշտ է։ Ընկույզը բլենդերի մեջ մանրացնում ենք։ Կաթնաշոռը, սերուցքը, աղն ու պղպեղը լցնում ենք առանձին ամանի մեջ ու ձեռքի հարիչի միջոցով հարում ենք այնքան, որ համասեռ զանգված ստանանք։
- Լոլիկը ոչ մեծ կտորների ենք բաժանում։ Կաթնաշոռով զանգվածին ենք ավելացնում լոլիկը, ընկույզը, ձիթայուղը և լավ խառնում ենք։
- Սամիթը նույնպես մանրացնում ենք բլենդերի մեջ։
- Խոնավ ձեռքերով կաթնաշոռային զանգվածից 10-14 գնդիկներ ենք պատրաստում։ Յուրաքանչյուր գնդիկից կոն ենք ձևավորում։ Տափակ ամանի մեջ ենք դնում մանրացրած սամիթը։ Կոները թաթախում ենք սամիթի մեջ (հիմքը չենք թաթախում, միայն կողքերը)։ Կրեկերները շարում ենք մատուցարանի վրա և յուրաքանչյուրի վրա մեկ տոնածառ ենք դնում։
- Յուրաքանչյուր տոնածառի գլխին դնում ենք մեկական նռան հատիկ և մատուցում ենք:
Կարող ենք ձիթապտուղ ավելացնենք։ Կաթնաշոռի փոխարեն կարող ենք ֆիլադելֆիա կամ ռիկոտտո պանիր օգտագործել։ Մենք առաջարկեցինք խորտիկի բաղադրատոմս, իսկ դուք կարող եք այն ձևավորել՝ Ձեր երևակայությամբ և ճաշակով: