Հոկտեմբերի 31-ը աշխարհում ընդունված է նշել որպես Հելոուինի տոն, որը տարեցտարի ավելի է տարածվում նաեւ Հայաստանում: Հելոուինը չարի, մահվան, հոգիների ու սարսափի մասին տոն է, այդ իսկ պատճառով շատերն անգամ այն անվանում են «մահվա տոն»։ Երեկ երեկոյան երեւանյան փողոցներում ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել մեկը մյուսից վախեցնող կամ ծիծաղելի կերպարների: Երիտասարդների գլխավոր նպատակն էր տոնի խորհրդին համահունչ վախեցնել մեկը մյուսին: Միաժամանակ, այս տոնի հետ կապված մեր երկրում կա մեծ հակասություն, շատերն այն համարում են հակաքրիստոնեական եւ հորդորում վերջ տալ այս տոնի հետ կապված միջոցառումներին, ոմանք էլ առաջարկում են չխորանալ տոնի խորհուրդների մեջ եւ այն պարզապես ուրախանալու առիթ դիտարկել:

 

Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես են տոնն անցկացրել դերասանուհի Տաթեւ Սարգսյանը, երգչուհի Աննա Թովմասյանը եւ հաղորդավարուհի Մայա Պողոսյանը:

 

«Երեկ վատառողջ էի եւ ընդհանրապես մասնակցություն չեմ ունեցել տոնին: Առհասարակ Հելոուինին ոչ կողմ եմ, ոչ դեմ: Եղել է տարի, երբ այդ օրը հավաքվել ենք ընկերներով ու լավ տրամադրությամբ միասին անցկացրել ենք, բայց տոնին առանձնահատուկ վերաբերմունք չունեմ»,- նշեց Տաթեւ Սարգսյանը:

 

Իսկ Աննա Թովմասյանը նկատեց, որ առաջնահերթ Արամեն է կտրուկ դեմ այս տոնին.
«Մենք որեւէ կերպ չենք նշել Հելոուինը: Սա հակաքրիստոնեական տոն է, որը մենք չենք ընդունում: Մեզ համար երեկ սովորական օր էր, ու չենք անդրադարձել այդ սատանայական իրադարձությանը: Ընդունում եմ, արտերկրում այն իր մեջ դրական ենթատեքստեր ունի, այդ օրը երեխաները կոնֆետներ են հավաքում, չար հոգիների են վանում, բայց մեզ համար այն, միեւնույն է, անընդունելի է»,- շեշտեց երգչուհին:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։