Ձեր ծննդյան օրը շատ բան կարող է պատմել ձեր մասին։ Աստղերի դիրքը ձեր ծնվելու օրը կարող է ասել նույնիսկ, թե ինչպես եք ձեզ պահում անկողնում։

Ձկներ

Ձկները շատ զգացմունքային են, բայց հենց դա է նրանց խանգարում լիովին վայելել պահը։ Սկզբում նրանք պետք է կենտրոնանան, գնան ռոմանտիկ հանդիպման ու հետո միայն անցնեն գործի։

 

Կույս

Կույսերը շատ քննադատ են ու այդ պատճառով նրանց բավարարելը դժվար է։ Եթե զուգընկերը դուր չեկավ այս նշանին, ուրեմն՝ նա այլևս երբեք 2-րդ շանսի հնարավորություն չի ունենա։

Այծեղջյուր

Կին այծեղջյուրը շարժվում է միայն սեփական ցանկություններով։ Նա այնքան էլ ուշադիր չէ զուգընկերոջ հանդեպ։ Եթե նա տրամադրություն ունի, ձեր բախտը բերել է, եթե ոչ, ապա փախեք։

Խեցգետին

Խեցգետինները երկար ու նուրբ սեքսի սիրահար են, բայց մինչ այդ պետք է շատ երկար նվաճել նրան։ Այդքանը տանել կարող են ոչ բոլորը։

Ցուլ

Ցլերը չեն ցանկանում ամեն ինչ բարդացնել, նրանք էքստրեմալ սիրո սիրահար չեն։ Նա նախընտրում է երկար փաղաշանքներ ու զրույց սեքսից հետո։

Առյուծ

Առյուծ կինը սիրում է խաղիկներ տալ զուգընկերոջ հետ մինչ սկսելն ու այդ պատճառով երբեմն ողջ էներգիան ծախսվում է մինչ ամենակարևոր պահին հասնելը։

Ջրհոս

Ջրհոսները սեքսին նախընտրում են պարզ ու մաքուր սերը։ Հենց այդպես։

Խոյ

Նա համոզված է, որ պետք է առաջին տեղում լինի, բայց, ցավոք, այդպես չէ։ Եվ մեղավորն է նրա խառնվածքը, ինչը երբեմն հանգեցնում է շատ արագ վերջաբանի։

Երկվորյակներ

Դժվար օրվանից հետո գնալ համե՞րգ, խնդրեմ։ Իսկ երբ խոսքը հասնում է սեքսին, Երկվորյակներն արգելակում են։ Այս նշանի զուգընկերը պետք է փորձություն անցնի ջրով ու կրակով։

Աղեղնավոր

Կին Աղեղնավորին ոչինչ չի կանգնեցնի, նույնիսկ գլխացավը։ Նա, ինչպես ոչ ոք, գնահատում է հաճույքն ու իրեն ոչնչից հետ չի պահում։

Կարիճ

Նա գիտի ու կարողանում է ամեն ինչ, նրան զարմացնել դժվար թե ստացվի։ Բայց կա մեկ բայց. Կարիճն անկողնում մտածում է միայն իր մասին։

Կշեռք

Կշեռքները զուգընկեր ընտրում են ողջ կյանքի համար ու տրվում են նրան ամբողջությամբ։ Նա զգում է զուգընկերոջ ցանկությունները նույնքան լավ, որքան իրենը։