Դերասանուհի, մոդել Աննա Գրիգորյանը 1 տարվա դադարից հետո նկարահանվում է «Ոսկե դպրոց» սիթքոմում։ Աննան նաև դասավանդում է մոդելային դպրոցում։ Մոդելը մեծ խանդավառությամբ է պատրաստվել երեխաների հետ աշխատանքին։ Երկարատև դադարից հետո Աննան հարցազրույց է տվել Tert.am Life–ին և խոսել ներկայիս հոգեվիճակի, անցած ճանապարհի և իր կյանքի փոփոխությունների մասին։
–Աննա, տևական դադարից հետո կրկին եթերում ես։ Ինչո՞վ էիր զբաղված դադարի այս ընթացքում։
–Որպես դերասանուհի` վերջին անգամ նկարահանվել եմ 1 տարի առաջ`«Հին արքաներ» նախագծում։ Այս ընթացքում հանգստացել եմ, հիմնականում, ունեցել եմ վայրի հանգիստ։ Այս ընթացքում կարդացել եմ, սովորել։ Ինստիտուտում շատերը կարող են սովորել, սակայն ես շատ եմ կարևորում, մարդու անհատական աշխատանքն իր վրա, երբ չկան քննություններ, պարտականություններ, բայց ինքդ քեզնից պահանջում ես, քո ուսուցիչը դառնում ես դու։ Ես շատ ինքնաքննադատ եմ։
Որպես մոդել` շարունակել եմ ծավալել գործունեություն։
–Ո՞րն է ամենակարևոր բանը, որ սովորել ես այս ընթացքում։
–Կրակ վառել:) Վայրի պայմաններում գոյատևել։ Դերասանական առումով շատ եմ խորացել ֆիլմերի մեջ։ Շատ եմ սիրում ֆիլմ դիտելիս «ստոպ» տալ և վերարտադրել կերպարը։ Ինքս ինձ համար դասընթացներ եմ հորինում։
–Վայրի պայմաններում գոյատևել... սրանում երկակիություն կա։ Որքանո՞վ է վերաբերում կյանքի իրավիճակներին։
–Իհարկե, հենց կյանքին է վերաբերում։ Հետաքրքիր ու հաճելի է նման պայմաններում ապրելը։ Ես սիրում եմ ամեն ինչին պատրաստ լինել այս կյանքում։ Որպես դերասան էլ է դա պետք գալիս։ Փորձում եմ ամեն ինչի մեջ ընկնել ու հարմարվել։ Տարբեր իրավիճակներում հայտնվելուց հետո սկսում ես այլ կերպ նայել կյանքին` ավելի լայն ես դառնում, ներողամիտ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։