Բլեք Չայնան լքել է իր երեխայի հորը, սակայն դրանով նրա շփումը Ռոբ Քարդաշյանի հետ չի ավարտվել։ Այժմ նրանք շփվում են դատարանի միջոցով։ Բանն այն է, որ Բլեք Չայնան նրա և Ռոբի ողջ ընտանիքի դեմ դատական հայց է ներկայացրել։
Ռոբ Քարդաշյանի նախկին սիրելին մեղադրում է նրան ընտանեկան բռնության, իսկ նրա ընտանիքին՝ զրպարտության մեջ։ Քարդաշյանների ընտանիքն իբրև թե ստահոդ տեղեկատվություն է տարածում Չայնայի մասին սոցցանցերում, իսկ դա ազդում է նրա սեփական՝ «Ռոբ և Չանյա» ռեալիթի շոուի հաջողության վրա։ Դատական քաշքշուքները դեռևս արդյունք չենք տվել, Քարդաշյանները հերքում են մեղադրանքները։