Երիտասարդացնող դիմակը պետք է օգտագործել տարին երկու անգամ գարնանն ու աշնանը երկու շաբաթ անընդմեջ:
Դիմակը պատրաստելու համար վերցրեք մեկ ճաշի գդալ մեղր (անպայման մաքուր ու բնական մեղր լինի), մեկ ճաշի գդալ թթվասեր, 50 գրամ կաթնաշոռ, մեկ ձու, 6-10 կիտրոնի կաթիլ, 1-2 ամպուլա հալվե վիտամին В1 և В12-ով:
Այդ ամենը լցնել ապակե ամանի մեջ և լավ խառնել, հետո երեկոյան քսել դեմքին: Թողեք դեմքին մնա 15-20 րոպե, հետո լվացրեք սառը ջրով: Այդպես երկու շաբաթ կրկնեք նույնությամբ, իսկ դիմակն էլ պահեք սառնարանում այդ նույն ապակե ամանով: