Ո՞վ չի ցանկանում հարուստ լինել: Սակայն ի՞նչ ենք մենք անում հարուստ լինելու համար: Պարզվում է՝ կան վարքագծային որոշակի առանձնահատկություններ, որ բնորոշ են հարուստ մարդկանց, սակայն զարմանալիորեն բնորոշ չեն մյուսներին:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 9 բան, որ անում են բոլոր մեծահարուստները, բայց չեք անում դուք:
#1 Նրանք գնում են օգտագործված ապրանքներ
Օրինակ՝ եթե ավտոմեքենան օգտագործված է, սակայն նորի տեսք ունի, հարուստ մարդն իմաստ չի տեսնի ավել գումար վճարելու և նորը գնելու:
#2 Նրանք գնում են հասանելի իրեր
Հարուստ մարդը գնում է այն, ինչի գումարը նա ունի: Նա երբեք վարկ չի վերցնի և հետո ամեն ամիս իր ողջ աշխատավարձը հատկացնի վարկի մարմանը:
#3 Նրանք գնում են երկարակյաց իրեր
Եթե հարուստը պետք է ընտրի 50000 դր արժողությամբ շատ որակյալ կոշիկի և 20000 անորակ կոշիկի միջև, նա հաստատ կընտրի առաջինը: Այդպես նա ավելի երկար այն կօգտագործի, իսկ 2-րդի պարագայում շատ շուտով ստիպված է լինելու կրկին կոշիկ գնել:
#4 Նրանք պատրաստ են սպասել
Հարուստ մարդիկ ունակ են սպասելու ավելի հարմար և հաջող տարբերակի: Մի փորձարկման ժամանակ մարդկանց առաջարկել են կա՛մ միանգամից $5 գումար տալ, կա՛մ էլ որոշ ժամանակ անց $10 տալ: Զարմանալի է, սակայն պարզվում է՝ մարդկաց մեծ մասը նախընտրել է առաջին տարբերակը, և միայն մի քանիսը՝ երկրորդը: Այսպիսով՝ հարուստ մարդիկ պատկանում են 2-րդ խմբին:
#5 Նրանք թոշակի դուրս չեն գալիս
Իհարկե, հարուստ մարդիկ էլ են հանգստանում, սակայն նրանք դա անում են պարբերաբար: Իսկ մեծ տարիքում նրանք էլ ավելի շատ են նվիրվում աշխատանքին, որպեսզի ծանր չտանեն ծերության միտքը և անգործությունը:
#6 Նրանք խնայում են
Հարուստ մարդիկ չեն տարվում մարքեթինգային մանիպուլիացիաներով, այլ գնում են այն, ինչ իսկապես նրանց պետք է և անիմաստ շատ գումար չեն ծախսում:
#7 Նրանք օգտվում են զեղչերից
Ի՞նչ իմաստ կա ավել գումար ծախսելու: Ավելացած գումարով նրանք այլ բան կգնեն կամ ներդրում կանեն:
#8 Նրանք պլանավորում են իրենց բյուջեն
Նրանք հաշվարկում են իրենց եկամուտներն ու ծախսերը, որոշում են ինչ և երբ գնել:
#9 Նրանք հարուստ տեսք չունեն
Հարուստ մարդիկ չեն ձգտում հարուստ երևալ կամ ցուցադրել իրենց ունեցվածքը: