Հնագույն քսուք

Երկու հազարամյակ առաջ հռոմեացի մի կին կամ տղամարդ փակել է իր քսուքի սրվակը, և հաջորդ անգամ այն բացվել է 2003 թվականին: Սրվակը հայտնաբերվել է Տաբարդի հրապարակում, որը տաճարային համալիր է Լոնդոնում (Ք.ա. 50 թ.): Կլորավուն գտածոն, որի տրամագիծը 6 սմ է, հիշարժան է իր որակով և ջրակայուն կափարիչով: Սրվակն ամբողջովին անագից էր պատրաստված, որը թանկարժեք մետաղ էր համարվում հռոմեական ժամանակներում: Հետևաբար կարելի է ասել, որ սրվակը պատկանել է բարձր դասի որևէ անձի:

Սրվակը լի էր սպիտակ քսուքով, որը ծծմբի հետ ուներ: Հիմնականում պահպանվում են հնագույն կոսմետիկ միջոցների միայն սրվակները, սակայն այս դեպքում պարունակությունը նույնպես հրաշալիորեն պահպանվել է:

Կափարիչի տակ նայելով հնագետները գտել են դրա սեփականատիրոջ մատնահետքերը:

 

Հնագույն պրոթեզներ

Իտալացի հնագետները ուսումնասիրության են ենթարկել Լուկայում գտնվող Սան Ֆրանչեսկո մենաստանը: 200-ից ավելի կմախքներ արդեն գրավել էին նրանց ուշադրությունը, սակայն 2016 թ. ընտանեկան աճյուններից մեկում գտնվեց պատմության հնագույն ատամնային պրոթեզը: Այն կազմված էր մարդկային իրական ատամներից, որոնք հավաքվել էին այլ մարդկանց բերանի խոռոչներից:

Այս ոչ այնքան հաճելի երևույթը հազվադեպ չէր նաև հռոմեացիների մոտ: Ե՛վ հռոմեացիները, և՛ էտրուսկները Ք.ա. 7-րդ դարում մարդկային և կենդանական ատամներից մարգարտանման, կեղծ ու ամբողջովին սպիտակ իրեր էին ստեղծում: 14-17-րդ դարերի գրառումներ կան, որոնք բնությագրում են հին պրոթեզները, սակայն Սան Ֆրանչեսկոյինը իր դարաշրջանում առաջինն է եղել՝ պատմության մաս դառնալով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել,  որ այդ կեղծ ատամները պատված են եղել ոսկով, արծաթով և այլ մետաղներով: Ատամնաքարերը վկայում են այն մասին, որ այս պրոթեզները երկար ժամանակ են օգտագործվել:

 

«Աղետի դեմ» ձվեր

Թուրքիայի հնագույն քաղաքներից մեկը՝ Սարդիսը, Ք.ա. 17-րդ դարում փլատակվել է՝ երկրաշարժի հետևանքով: Տասնամյակներ հարկավոր եղան այն վերականգնելու համար: Սական մինչ այժմ հայտնի չէ, թե ադ երկրաշարժը ինչ վնաս է հասցրել հենց բնակչության կյանքին: 2013 թ. հիմնանորոգված շենքում կատարվող պեղումների արդյունքում բացահայտվեց, թե ինչպես էին տեղացիները թաղվում: Տան հատակի տակ երկու տուփեր կային, որոնք պարունակում էին փոքրիկ բրոնզե գործիքներ, մետաղադրամ և ձվի կճեպ:

Սարդիսի բնակչությունն ապրում էր այն ժամանակաշրջանում, երբ ձուն միաժամանակ կարող էր և՛ պաշտպանել մարդուն, և որպես անեծք էր ընդունվում: Մետաղադրամների վրա հուշագրված էր տարեթիվ՝ Ք.ա. 54-68 (աղետից որոշ ժամանակ անց), և դրանցից մեկի վրա առյուծի պատկեր կար, որն էլ իր հերթին հնարավոր է՝ խորհրդանշում է սարերի և քամու աստվածուհի Կիբելին: Մարդիկ հավատացած էին, որ այս աստվածուհին կպաշտպանի նրանց այլ երկրաշարժերից: Իսկ ձվերի կճեպները դնում էին հատակի տակ, քանի որ դա մեծացնում էր վստահությունը այն բանի, որ աղետներ հետագայում էլ չեն լինի:

 

Ծնոտոսկրից պատրաստված զարդեր

1300 տարի առաջ Մեքսիկայում Օաքսակա հովտի մի  վայրում, որը կոչվում էր Դաինցու-Մացուիլքսոչիտլ, դարերով բնակություն էին հաստատել շատ ընտանիքներ: Նրանք կոչվում էին զապոտեկներ և մինչ այժմ էլ տարածաշրջանում գոյություն ունեն: 2015 թ. այնտեղ ծիսական տաճար է հայտնաբերվել, որը լի էր մարդկային ծնոտոսկրերով, ինչպես նաև կերամիկական արձանիկներով և սուլիչներով: Կավե հավաքածուն ամբողջովին միտումնավոր կոտրված էր, սակայն կմախքային աճյունները գեղեցիկ կերպով փորագրված էին, վրան էլ՝ հետաքրքիր մանրանկարներ:

Չնայած որ արձանիկներից շատերը Տոտեկ աստծո կերպարով էին, որը կապվում է մարդկային զոհաբերությունների հետ, հնագետները պնդում են, որ ծնոտոսկրերը ամենևին էլ կապ չունեն զոհաբերությունների հետ: Ահա իրականությունը. տվյալ ժամանակի սերունդը՝ իր կապը նախորդ սերունդների հետ պահպանելու համար փորում էր նրանց աճյունները, հանում էր կմախքի որևէ մաս և օգտագործում որպես զարդ: Տոտեկ աստվածը հաճախ ներկայացվում է մարդկային ոսկորներից պատրաստված վզնոցներով, որից էլ հնագետներն ու պատմաբանները կատարել են այս ենթադրությունը: