Ingredients
- Շերտի համար՝
- հավի փափկամիս - 500 գր
- ձու - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- կանաչի - ըստ ճաշակի
- Միջուկի համար՝
- տաքդեղ - 0.5 հատ (կանաչ)
- տաքդեղ դեղին - 0.5 հատ
- տաքդեղ կարմիր - 0.5 հատ
- պանիր հոլանդական - 100 գր
- կաթնաշոռ - 150 գր
- սպանախ - 1 բուռ
- սոխ կանաչ - մի քանի ճյուղ
- Սոուսի համար՝
- լոլիկ - 400 մլ
- շաքարավազ - 1/2 թ/գդ
- ռեհան - 1/2 թ/գդ (չորացրած)
- աղ - 1/2 թ/գդ
- սխտոր - 2 պճեղ
Instructions
- Պատրաստում ենք շերտը: Հավի փափկամիսը բլենդերում մանրացնում ենք և խառնում ձվի, աղի, սև պղպեղի ու կանաչիի հետ: Հավասար շերտով տարածում ենք յուղաթղթի վրա (եթե զանգվածը ձեռքերին է կպչում, ապա ձեռքերը սառը ջրով թրջում ենք, այնուհետև տարածում), դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 18-20 րոպե թխում:
Շերտը պետք է թեթևակի չորանա: - Պատրաստում ենք սոուսը: Բոլոր բաղադրիչները խառնում ենք և մոտ 10-15 րոպե անընդհատ խառնելով թույլ կրակի վրա եփում՝ մինչև ավելորդ ջուրը դուրս գա և սոուսը թանձրանա:
- Պատրաստում ենք միջուկը: Շերտը ջեռոցից հանում ենք, վրան սոուս քսում և միջուկը շարում վրան: Կրկին դնում ենք ջեռոցը և մոտ 15 րոպե եփում մինչև պատրաստ լինի:
- Բարի ախորժակ:
Այսպիսով, պատրաստեցինք շատ համեղ պիցցա , որը շատ ավելի օգտակար է և սննդարար :