Բրիտանական Jaguar Land Rover մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է վերալիցքավորվող մարտկոցներով իր առաջին հիբրիդային մեքենան՝ Range Rover Sport P400e-ը:
Ինչպես տեղեկացնում է Luxury Launches-ը, ընկերությունը նախկինում էլ է ներկայացրել էլեկտրական մեքենաներ, սակայն դրանք վերալիցքավորվող մարտկոցներով չեն եղել:
էլեկտրական շարժիչը մի լիցքավորմամբ անցնում է 50կմ, ինչից հետո մեքենան հարկավոր է մոտ 3 ժամ լիցքավորման միացնել:
2019 Range Rover Sport P400e-ի գինը կսկսի 81.285 դոլարից, իսկ արդեն վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա ամռանը: