Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի է ունեցել անկախության հանրաքվե, որին մասնակցել է նաև Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեն:
«Ես արդեն քվեարկել եմ: Միասին կպաշտպանենք դեմոկրատիան» ,- թվիթերի իր էջում գրել է ֆուտբոլիստը և լուսանկար հրապարակել:
Նշենք, որ Պիկեն հայտարարել է, որ պատրաստ է լքել Իսպանիայի հավաքականը: