Համաշխարհային շոու-բիզնեսում ընդունված պրակտիկա է, երբ հայտնիները համացանցում ստեղծում են իրենց երեխաների էջերը,  տեղադրում նրանց լուսանկարներն ու տեսանյութերը, ստանում մեծ թվով հավանումներ՝ այդպիսով հրապարակայնացնելով նրանց կյանքը: Հայ հայտնիներն էլ հետ չեն մնացել այս առումով: Նրանք էլ են  տեղայնացրել միջազգային փորձը: Լավ է դա, թե վատ, հարցի հակառակ կողմն է: Նրանցից շատերի երեխաները դեռ ծնված օրվանից ունեն իրենց էջերը: Մի մասն անձամբ է վարում իր էջը, մյուսների էջերն էլ ծնողներն են կառավարում: Ներկայացնում ենք աստղային այն երեխաներին, որոնք ամենաակտիվն են Ինստագրամում:

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի, դուստրը՝ Էլինան, նույնպես ակտիվ է համացանցում: Ինստագրամում նրա հետևորդների թիվ հասնում է մոտ 23 հազարի: Էլինան վերջերս սկսել է նաև վիդեոբլոգ վարել, որտեղ ցույց է տալիս իրենց տունը, դպրոցը, ժամանցը։ 13-ամյա աղջնակը սիրում է դիտել վիդեոբլոգներ, այդ իսկ պատճառով որոշել է ունենալ իրենը։ Էլինան հենց իր անունն է տվել վիդեոբլոգին՝ «Էլինա Պետրոսյան բլոգ»: Աղջկան հետևում են ոչ միայն ընկերուհիները, այլև անծանոթ աղջիկներ։ Էլինան երազում է հայտնի բլոգեր և դիզայներ դառնալու մասին։

 

Հրանտ Թոխատյանի ու Լուիզա Ներսիսյանի փոքրիկ Լիլիթիկն արդեն օրիորդիկ է: Ծնողները դստեր դաստիարակության հարցում չեն թերանում, չնայած որ երկուսն էլ մասնագիտական բուռն գործունեությամբ են զբաղված: Լիլիթիկը մեծանում է խելացի, շնորհալի, դաստիարակված ու նաև գեղեցիկ: Աղջկա շնորհքն իսկապես ակներև է: Նա հրաշալի հաղորդավարուհի է ու դատելով նրա սոցէջի լուսանկարներից՝ նաև սելֆիի իսկական վարպետ: Նա ունի շուրջ 3100 հետևորդ:

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։