Միշոյի կինը` Սոնան, Ինստագրամում անկողնային ու շատ զգացմունքային լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Երբ մենք նրան գտանք փողոցում, նրա հետևի ոտքերը թույլ էին, նա չէր կարողանում առանց ընկնելու կանգնել: Մենք մտածում էինք, որ նա հաշմանդամ է: Հիմա նա ամբողջովին առողջ է, անկախ, ուժեղ և այնքան գեղեցիկ: Ամենը, ինչ նրան հարկավոր էր, ուտելիքն ու ջերմությունն էր: Մեծ երջանկություն է նրա կերպարանափոխումը տեսնելը: Ես հույս ունեմ, որ նա կոգեշնչի մյուսներին հոգատարություն ցուցաբերել այն կենդանիների հանդեպ, որոնք տան կարիք ունեն»: