Սոչիում երեկ հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է «Նոր ալիք» երաժշտական 16-րդ միջազգային մրցույթը: Իսկ այսօր մեկնարկում է առաջին մրցութային օրը:
Երեկ կայացել է ավանդական գալա համերգը, որի ընթացքում ելույթ են ունեցել Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարեւը, Պոլինա Գագարինան, Դիմա Բիլանը, Նիկոլայ Բասկովը և այլ աստղեր, ինչպես նաև 9 երկրից մրցույթի 14 մասնակիցներ:
Մրցույթին Հայաստանը միանգամից երկու մասնակից է ներկայացնելու՝ Սյուզաննա Մելիքյանն ու Էռնա Միրը: