Համացանցի ամենաքննարկված թեմաներից է դերասան Արտյոմ Կարապետյանի բացակայությունը երկրից ու Վերվարածների նախագծից։

 

Խոսելով իր անձնական կյանքի մասին Արտյոմ Կարապետյանը Aysor.am-ի հետ զրույցում նշել է՝ «Գիտեք, մոտ 17 տարի եթերում լինելով՝ խուսափել եմ անձնական կյանքս հանրայնացնելուց: Գուցե անհամեստություն թվա, բայց ես այն ճանաչված մարդկանցից եմ, ով չի սիրում իր «սառնարանի» ամբողջ պարունակությունը ցույց տալ: Չնայած, ի հակադրություն ինձ, շատերն այդկերպ իրենց փիար անելու ձև են գտել: Նույնիսկ վարսավիրանոց կամ սրճարան գնալուց նկարվում ու ֆեյսբուք են գցում: Չգիտեմ, նման բաներից ես միշտ խուսափել եմ: Սիրել եմ, որ մարդիկ ինձ էկրանից են տեսել, ընդունել կամ չընդունել՝ իմ կերպարով… Երեխաներ ունեմ, ու ցանկանում եմ, որ իրենք իրենց ուժերով կայանան, ոչ թե մի տեղ դիմելիս ասեն՝ այսինչ մարդու տղան է: Ծնողի հայտնի լինելը երեխայի վրա պարտադիր ազդում է, հաճախ՝ խանգարում»։

 

Այսպիսով՝ Արտյոմ Կարապետյանը կարծես մատնացույց է անում ժամանակակից գրեթե բոլոր հայտնի մարդկանց՝ դերասաններ, երգիչներ, հատկապես ավելի երիտասարդ աստղերին։ Հետևելով նրանց ֆեյսբուքի կամ ինստագրամի էջերին տեսնում ենք ինչպես են իրենց յուրաքանչյուր քայլը հրապարակում սոցցանցերում։

 

Եթե ճիշտ դատենք, Արտյոմի վարած այս քաղաքականությունը շատ ճիշտ ու գրագետ է։ Դա անդրադառնում է նաև երեխաների դաստիարակության վրա․ երեխաները շատ բան են սովորում ծնողից։

 

Նյութի աղբյուրը' Boomnews.am