Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը կրկին քննադատությունների է ենթարկվել, երբ իր Instagram-ում գովազդել է ապրանքանիշերից մեկը՝ անձամբ կրելով տվյալ բրենդի արտադրանքը: Կայքերից մեկը անդրադառնալով լուսանկարներին գրել է. «Ուրեմն հերիք չի ինչ-որ վարդագույն լիֆչիկ, թե լիֆչիկի կափարիչ ա գովազդում, որի տեսքից տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ մերձավորարեւելյան հասարակաց տան լյուստրա են ռասկուլաչիտ արել եւ դրա գունավոր հուլունգներից աշխատակիցների համար շոր-մոր են կարել, դեռ մի բան էլ այդ ուլտրա-լիֆչիկը գովազդում է նույն հասարակաց տան սաունդ թրեքերի ցանկում հայտնվելու բոլոր շանսերը ունեցող արաբական ինչ-որ պորտապարային երգի ներքո»:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ժաննան հրաժարվեց մեկնաբանություններ տալ տարածված նյութի վերաբերյալ:
«Անկեղծ ասաց, ծանոթ չեմ այդ հրապարակմանը, վերջին շրջանում առհասարակ նման նյութերը չեմ կարդում, փոխարենը բացառապես իմ տված հարցազրույցներին եմ հետեւում»,- նշեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։