Դերասանուհի Անատի Սաքանյանը օրեր առաջ է Մոսկվայից վերդարձել Երևան. այցի նպատակը ծնողներին տեսակցելն է: «Մենակ եմ եկել, քանի որ ամուսինս իր գործերն ունի և ամեն անգամ երբ ծնողներին կարոտում եմ գալիս եմ»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Անատին, ով իր գործնական նոր առաջարկների մասին որոշեց խոսել մի քանի ամիսց, փոխարենն ասաց, որ կոտրել են իր ինստագրամի էջը և դա է պատճառը, որ իր երկրպագուների տեսադաշտից կորել է:
«Հիմա նոր էջ ունեմ, որը բացել եմ իմ երկրպագուների համար, որպեսզի կարողանան կրկին ինձ հետևել, ինչպես նաև իմ գործնական առաջարկների, քանի որ դրանից շատերը հենց ինստագրամով էի ստանում: Իմ և երկրպագուներիս կապը շատ ուժեղ է և ես բոլորի հետ շփվում եմ, ոչ մեկի չեմ անտեսնում: Շատերի տեսադաշտից կորել էի և մարդկանց մոտ շատ տարբեր հարցեր էին առաջացել, ես պարզապես ուզում եմ, որ այն մարդաիկ, ովքեր ինձ հետևում են իմանան որ նոր էջ ունեմ»,-պարզաբանում է դերասանուհին:
Անատին սոցիալական ցանցերում ժամանակին բավականին ակտիվ էր, հաճախ էր լուսանկարներ տեղադրում, այս անգամ էլ խոստանում է ակտիվ լինել. «Չեմ սիրում անիմաստ լուսանկարներ տեղադրել, երբ գտնում եմ, որ դա պետք է հրապարակել՝ տեղադրում եմ էջումս»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։