Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի հարսանիքը տեղի կունենա օգոստոսի 30-ին:
Այս մասին ըմբշամարտիկի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը հայտնել է mk.ru-ի հետ զրույցում:
Մարզիկն այս օրերին Հայաստանում է:
Հարությունյանը հարմար տեղ է փնտրում Ստեփանակերտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի անվճար դպրոց բացելու համար։