Կան մարդիկ, ովքեր չափից դուրս հետաքրքրասեր են: Նրանց հետաքրքրում է ամեն ինչ, ինչ կատարվում է իրենց շուրջը: Իսկ ինչպիսի՞ն ես դու: «Ես»-ը կպարզի:

Լուսանկարը' Էմին Արիստակեսյանի

1. Քեզ նոր գիրք են տվել: Ինչպե՞ս այն կկարդաս.
ա. միանգամից կկարդամ վերջին հատվածը
բ. հարմար կտեղավորվեմ բազմոցին ու կկարդամ սկզբից մինչև վերջ
գ. կթերթեմ գիրքը և կկարդամ մեկ այստեղից, մեկ այնտեղից:

2. Հակառակ սեռի հետ հարաբերությունների ինչպիսի՞ փորձ ունես.
ա. արդեն որոշակի բաներ փորձել եմ
բ. շատ անհամեստ հարց է. անձնական կյանքով չեն պարծենում
գ. ըհը, էլի...սիրո մասին այս ողջ դատարկաբանությունն արդեն ձանձրալի է:

3. Ինչպե՞ս ես քեզ պահում հասարակական տրանսպորտում.
ա. երաժշտություն եմ լսում, փակում եմ աչքերս ու անջատվում
բ. պատուհանից դուրս եմ նայում կամ էլ ինչ-որ բան թերթում
գ. զննում եմ մարդկանց և ականջ դնում նրանց խոսակցություններին:

4. Ի՞նչ գիտես այն տեղանքի մասին, որտեղ ապրում ես.
ա. համարյա' ամեն ինչ. ես հրաշալի ուղեկցորդ կլինեի
բ. հասցեն գիտեմ' բավական է
գ. որոշ շենքերի ու փողոցների մասին կարող եմ նույնիսկ ինչ-որ բաներ պատմել:

5. Հարևան շենքի մոտ պատահաբար 10 ոստիկանական մեքենա է հայտնվում...
ա. կվազեմ փողոց, որպեսզի ոչինչ բաց չթողնեմ
բ. պատուհանից կնայեմ, թե ի՞նչ է կատարվելու
գ. ամուր կփակեմ պատուհանը, որպեսզի աղմուկը չխանգարի կենտրոնանալ:

6. Ո՞ր հեռուստահաղորդումներն են քեզ հատկապես ձգում.
ա. չունեմ սիրած հաղորդումներ. ավելի շուտ' այս ալիքից այն ալիքն եմ «թռչում»
բ. ինձ ամեն ինչ հետաքրքրում է. գլխավորը' միապաղաղ չլինեն
գ. ընդհանրապես հեռուստացույց չեմ դիտում:

7.Ավտոբուսում տղան ընկերուհուն ասում է, որ դավաճանել է նրան.
ա. ականջ կդնեմ, բայց ցույց կտամ, իբր ոչինչ չեմ լսել
բ. նրանք կարող էին հարաբերություններն այլ վայրում պարզել
գ. իմ կանգառում էլ չեմ իջնի, որպեսզի տեսնեմ' հետո ինչ է լինելու:

8.Ունես ընտրության հնարավորություն, ո՞ր աշխատանքը կընտրես.
ա. ոստիկանության քրեական բաժինը. այն իսկը իմ տեղն է
բ. հիմա հաստատ չեմ կարող ասել, բայց իմը հաստատ բաց չեմ թողնի
գ. ինձ համար միևնույն է' որտեղ կաշխատեմ, կարևորը' լավ վճարեն:

9.Սիրելիդ ինչ-որ բան է թաքցնում, բայց չի ցանկանում ասել.
ա. հետո ի՞նչ. եթե չի ուզում ասել, նշանակում է' պետք չէ
բ. անհանգստությունից տեղս չեմ գտնի, մինչև չիմանամ' ի՞նչ է պատահել
գ. քնքշորեն կբռնեմ ձեռքը, կսպասեմ մինչև ամեն ինչ անցնի:

Լուսանկարը' Անի Դարբինյանի

1 2 3 4 5 6 7 8 9

ա 10 5 0 10 10 0 5 10 0

բ 5 10 5 0 5 10 0 5 10

գ 0 0 10 5 0 5 10 0 5

0-30 միավոր
Երկաթյա նյարդեր
Այն, ինչն անհանգստացնում է նրան, տնային գործերն են և ընկեր-ընկերուհիները: Ընդհանուր առմամբ' այդպես էլ պետք է: Սակայն կարող էր գոնե մեկ-մեկ էլ գիրք կարդալ: Բայց' ոչ: Գուցե կարդում է, բայց կյանքի հանդեպ մի փոքր ավելի հետաքրքրությունը չէր խանգարի:
35-60 միավոր
Չափավոր
Հետաքրքրվում է բացառապես բոլորով և կարողանում է ամեն ինչով անկեղծ հիանալ: Զարմանալի չէ, որ նրա մասնակցությամբ հաղորդումներն ու գովազդային հոլովակներն այդքան ուրախություն են պարգևում մարդկանց:

65-90 միավոր
Անչափ հետաքրքրասեր
Պարզապես չկա այնպիսի բան, որ նրան չհետաքրքրի: Նրան հետաքրքրում են բոլորն ու ամեն ինչ: Ու ոչ միայն հետաքրքրում է, այլև ամեն տեղ մեջ է ընկնում և ամենքին խորհուրդներ տալիս: Չափավորիր հետաքրքրասիրությունդ, թե չէ բոլորը կսկսեն խուսափել քեզանից: