Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որ հայկական շոու բիզնեսի ամենակայացած կարիերա ստեղծած արտիստներից է, մասնակցել է երաժշտական մի մրցույթի, որի ժյուրիի կազմում էին այդ տարիների հայկական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը՝ Շուշան Պետրոսյանը, Հայկոն, Վարդուհի Վարդանյանը և այլք: Սիլվան այդ մրցույթում զբաղեցրել էր վերջին հորիզոնականը՝ զիջելով Սոնա Շահգելդյանին, Հռիփսիմե Հակոբյանին, Լանա Խաչատրյանին, Ռազմիկ Ամյանին ու էլի 20 երգիչ-երգչուհիների: Այդ մասին Սիլվան երբեք չի հիշում, երբ իր հարցազրույցներում սիրով պատմում է միջազգային մրցույթներում իր ունեցած հաջողությունների մասին:
Ժամանակին Լիլիթ Հովհաննիսյանը ակնոցներ էր կրում: Հետո երգչուհին հրաժարվեց ակնոցներից ու հայտարարեց, որ տեսողական խնդիրը բուժել է ու այլևս դրա կարիքը չունի: Սակայն երգչուհուն լավ ճանաչողներն ասում են, որ նա երբեք էլ տեսողական խնդիր չի ունեցել, ու ամբողջ կյանքում կեղծ ակնոց է կրել՝ իրեն այդքան կոմպլեքսավորող քիթը քողարկելու համար: Ու երբ նա վիրահատել է քիթը, այդ ժամանակ էլ հանել է ակնոցները:
Էրիկ Անթառանյանը հայկական եթերի ամենահայտնի հաղորդավարներից է: 20 տարի է՝ նա հանրությանը մատուցում է որակյալ, գրագետ ու պրոֆոսիոնալ լրագրություն: Սակայն քչերը գիտեն, որ իրականում Էրիկ Անթառանյանը ամենևին էլ Էրիկ Անթառանյան չէ: Պարզվում է՝ նա անձնագիր ստանալու ժամանակ հրաժարվել է ծնողների՝ իրեն տված Արման անունից, և իր համար ընտրել է Էրիկը, որը նրա ամենասիրելի հերոսի՝ ֆրանսիական հանրահայտ «խաղալիքը» ֆիլմի կերպարի՝ նախագահի որդու անունն է:
Քչերը գիտեն, որ «Բանակում» սերիալից Մխոն ու Կարինեն՝ դերասաններ Հովհաննես Դավթյանն ու Մառա Սարուխանյանը ժամանակին իրական սիրային պատմություն ունեին: Զույգն ապրում էր քաղաքացիական ամուսնությամբ՝ այսինքն մեկ հարկի տակ, սակայն նրանց հարաբերություններն ավարտվեցին «Նշանածներ» փուլում: Բաժանությունից հետո Մառան տեղափոխվեց Ռուսաստան, և Հիմա Մառան արդեն ամուսնացած է ու երեխա ունի:
Ժամանակին հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը Սարո-Անի Քրիստին էր: Զույգի բաժանման մասին վարկածները տարբեր են, սակայն ամենաշրջանառվողն այն է, որ Անին հոգնել էր Սարոյի անդադար դավաճանություններից, դրա համար էլ հրաժարվել է իր սիրուց: Ըստ ասեկոսեների՝ հենց Սարոյին մոռանալու համար էլ Անին հապճեպ ամուսնացավ, սակայն շուտափույթ ամուսնալուծությունը խոսում է այն մասին, որ Անիի մոտ դա չի ստացվել: