Դերասանուհի, հաղորդավարուհի, ռեժիսոր Ինգրիդ Կոկչյանն անցած ամիս ֆեյսբուքյան կարգավիճակը փոխեց ու այն դարձրեց «հանդիպում է»: Այս քայլն անմիջապես հաջորդել էր մի քանի օր առաջ Ինգրիդի հրապարակմանը, համաձայն որի՝ Ինգրիդի ու նրա ամուսնու՝ Արմեն Մկրտչյանի հարաբերություններն ավարտվել են:
Եվ ահա օրերս Ինգրիդը տեսանյութ է հրապարակել, որից կարելի է ենթադրել, որ ընտանիքը մեկնում է հանգստի, ընդ որում՝ ամբողջ կազմով: Հաշտվե՞լ են ամուսինները, թե՞ նրանց բաժանությունն էր ինտրիգ, առայժմ պարզ չէ: Ամեն դեպքում հաճելի է տեսնել գեղեցիկ զույգին կրկին միասին: